Այսօր իմ զրուցակիցն է
երգչուհի,գեղեցկուհի և,վերջապես,տաղանադավոր հայուհի Ջուս Համբարյանը:
Նախքան հարցազրույցը՝ մի քանի
խոսք երգչուհու կյանքի մասին:Եվ այսպես: Երգչուհին ծնվել
է 1979թ. հուլիսի 9-ին, Երևանում:
1994թ. ավարտել է Երևանի թիվ 62 միջնակարգ դպրոցը: 7 տարեկան հասակից հաճախել է Հ.Դանիելյանիանվան թիվ 9 երաժշտական դպրոց և երգել է <<Առվակ>> վոկալ-ինստրումենտալ անսամբլում: 1994-97թթ. սովորել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական
քոլեջի վոկալ բաժնում և երգել է <<Հայեր>> համույթում:
1997թ. մեկնել է Մոսկվա, որտեղ աշխատել է ռուսական էստրադայի բազմաթիվ ներկայացուցիչների
հետ` Վալերիա, Ստաս Պիեխա, Դմիտրի Կալդուն, Իրինա Ալեգրովա և այլք: Վերջինիս հետ երկարաժամկետ է աշխատել և համերգներով եղել է աշխարհի
բազմաթիվ երկրներում: 2008թ. վերադարձել է Երևան: 2009-10թթ աշխատել է «Դար 21 հեռուստաընկերությունում, որտեղ վարել է <<Բնական ջուս>> հաղորդումը և ձեռք բերել հայկական շոուբիզնեսի ամենասկանդալային
երգչուհի համբավը:
2009թ. լույս է տեսել նրա <<Պարիր ինձ հետ>> տեսահոլովակը, որը Հայաստանում առաջինն էր էլեկտրո
հաուզ ոճում : 2010թ. թողարկել է առաջին <<KIX>> ձայնասկավառակը: 2011թ. Ռադիո Վան ռադիոկայանի մրցանակաբաշխության ժամանակ արժանացել
է <<Տարվա լավագույն երգչուհի>>
մրցանակին:
2011թ. ելույթ է ունեցել Լոնդոնի Ռոյալ ֆեսթիվալ դահլիճում` Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Ինչպես նաև <<You are my kix>> երգը հնչել է Լոնդոնի BBC ռադիոկայանով: 2012-13թթ. Հայկական
Երկրորդ հեռուստաալիքով վարել է <<Թթու թան չէ...>> հաղորդումը: Նկարահանել է ավելի քան 10 տեսահոլովակ:
2013թ. արժանացել է Դար 21 հեռուստաընկերության երաժշտական մրցանակաբաշխության
<<Տարվա լավագույն
արտիստ>> մրցանակին (հանրային քվեարկությամբ): 2014թ. ձայնագրել
է Ի.Վագանովի <<Love
song>> երգը
և նկարահանել տեսահոլովակ: 2015թ. թողարկել է <<You are the one>> սինգլը և նկարահանել տեսահոլովակ:
Եվ այսպես…
-Ո՞վ է Ջուսը:
-Միանշանակ այս հարցին կորկրետ պատասխան չկա:Ջուսը և՛ երեխա է,և՛ կին,խենթ արտիստ,դրական,ուրախ ընկեր,ուժեղ
մարդ,ով ունակ է թաքցնել սեփական վախերը,և,վերջապես մարդ,ում մեջ թաքնված են հիսուն
տարբեր կանայք:
-Ինչպիսի՞ դժվարությունների
միջով է անցել տաղանդաշատ Ջուսը հայտնի դառնալու ճանապարհին:
-Դժվարություններ կային ու կան
մինչև հիմա: Յուրաքանչյուր արտիսիտ իր ամբողջ
կյանքում անցնում է տարատեսակ դժվարությունների
միջով:Թույլ մարդկանց այս մասնագիտությունը <<դուրս է շպրտում>>:Եթե սկսեմ
պատմել ինձ հանդիպած և հանդիպող դժվարությունների մասին,դա կտևի մի քանի օր:Կարևորն
այն է,որ հաղթահարում եմ յուրաքանչյուր խնդիր,վստահ լինելով,որ,միևնույն է,ամեն բան
գնալու է դեպի լավը:
-Ինչպե՞ս է կենսասեր Ջուսը վերաբերվում
քննադատություններին և ովքե՞ր են հիմնականում քննադատում Ձեզ:
-Առողջ քննադատությանը վերաբերվում
եմ նորմալ այն դեպքում,երբ գիտակցում եմ,որ դա իսկապես տեղին է,թեև ես ունեմ իմ տեսակետը,
որին վստահում եմ,որովհետև ինքս ինձ քննադատում եմ շատ խստորեն:Ինչ վերաբերում է ինձ
քննադատողներին,ապա կարող եմ ասել,որ նրանք տարբեր են: Կարծում եմ՝ եթե արտիստը հայտնի
է և հետաքրքրիր, ապա նրա մասին կխոսեն թե՛ լավը և թե՛ վատը և դա հիանալի է:Արտիստը
պետք է վախենա այն դեպքում,երբ իր մասին չեն խոսում:Այդ դեպքում նա պետք է շատ ջանք
ու եռանդ գործադրի,որպեսզի մարդիկ սկսեն խոսել իր մասին և քննադատել իրեն:
-Որո՞նք են Ձեր ուժեղ կողմերը:
-Դրական լինելն է,վստահությունը
և հավատը,որ ամեն ինչ ճիշտ ավարտ կունենա:
-Կարո՞ղ եք թվարկել նվաճումներ,որոնցով
ամենաշատն եք հպարտանում:
-Շատ կան,բայց ամենավառ իրադարձությունները
հետևյալն են.
2011թ դարձա տարվա լավագույն
երգչուհի՝ - Lady number 1:Հաջորդը Ռադիո Վան մրցանակաբաշխությունն էր, որտեղ
իմ << You Are My Kix>> երգը ճանաչվեց լավագույն արտասահմանյան
երգ Լոնդոնի BBC ռադիոյում:
2011թ իմ << You Are My Kix>> երգի հեղինակ Կարեն Գրիգորյանին և ինձ հրավիրեցին
երգելու Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ
միասին:
Լոնդոնի Royal Festival Hall-ում մենք ունեցանք մեծ լուրջ համերգ, որտեղ ելույթ են
ունեցել այնպիսի համաշխարհային արտիստներ, ինչպիսիք են Սթրինգը,Ֆռանկ Սինաթրանը,Պավարոտտին
և այլք:
2004թ. իմ << LOVER>> երգը հոլանդական << radio talend>> մրցույթում
զբաղեցրեց թոփ 40,26 հորիզոնականը,որից հետո նկարահանվեց տեսահոլովակ,որը ցուցադրվեց
յոթ եվրոպական հեռուստաալիքներով:
2013թ. ժողովրդի քվեարկությամբ արժանացա <<Տարվա լավագույն
արտիստ>> կոչմանը՝ Դար 21 մրցանակաբաշխության ժամանակ:
Բացի այդ,երգել եմ նաև ռուս հայտնի աստղ Իրինա Ալեգրովայի մոտ,ում
հետ համերգներով շրջագայել ենք աշխարհի տարբեր մասերում:
Շատ եմ հպարտանում Վ.Վ.Պուտինի կողմից Կրեմլից ստացած պատվոգրով,որին
արժանացել եմ լավագույնս ելույթ ունենալու համար:
-Ջու՛ս,ունեք որևէ հոբբի:
-Նախկինում շատ էի սիրում հավաքել տարբեր երկրների կոպեկներ,բայց
ներկայումս այնքան զբաղված եմ,որ չեմ հասցնում
որևէ բան հավաքել կամ ինչ-որ այլ բանով զբաղվել:Միգուցե այս հարցին անդրադառնանք,երբ
ես դառնամ 60 տարեկան:Այդ ժամանակ ես կունենամ ոչ թե հոբբի,այլ՝ հոբբիներ:
-Ի՞նչ եք կարծում,է՛լ ո՞ր ոլորտում կարող եք լինել հաջողակ:
-Կարծում եմ՝ ես լավ պարուհի,դերասանուհի և աքսեսուարների դիզայներ
կարող էի լինել:
-Ձեր խոսքը Ձեր մեծամասշտաբ լսարանին և բոլոր նրանց,ովքեր թերահավատորեն
են վերաբերվում Ձեզ:
-Մի քանի բան այս թեմայի շուրջ:Կան մարդիկ,ովքեր ունեն այլ նախընտրություն
կամ այլ ճաշակ:Դա չի քննարկվում:Բայց կան մարդիկ,ովքեր նախանձից կամ չկայացած լինելուց
են թերագնահատում իրենցից հաջողակ մարդուն:Ես զգացի,որ ինձ սիրում են դրական և բարի
մարդիկ,իսկ դա հիանալի փաստ է:Իսկ նրանք,ովքեր թերագնահատում են,նրանց վրա պետք չէ
ուշադրություն դարձնել:Պետք է առաջ գնալ և աշխատանքն անել բարձր մակարդակով, ցույց
տալով որակյալ աշխատանք: Կարծում եմ՝ դա է ամենակարևոր բանը:
-Շնորհակալ եմ անկեղծ և բովանդակալից զրույցի համար:
Հ.Գ. Թույլ տվեք փաստել,որ ողջ հարցազրույցը անցավ դրական մթնոլորտում:Ջուսը
դրական,պարզ և բարի անձնավորություն է,ումից միայն ու միայն հաճելի տպավորություններ
կարող ես ստանալ:
Ջուսին մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ իր ողջ
կյանքի ընթացքում:
Հարցազրույցը վարեց Կարեն Շիրինյանը